Սեպտեմբերի 19-21-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում:
Փորձագիտական խմբի նախագահն է ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Յասաման Ավագյանը:
Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի որակի պատասխանատու Լիլիթ Աբելյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս Օլյա Ավետիսյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի «Մարքեթինգ և բիզնես կատավարում» մասնագիտության ուսանող Ամալյա Ստեփանյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, դասալսումներ, ռեսուրսների դիտարկումներ և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների և գործատուների, ամբիոնների վարիչների, որակի պատասխանատուի, դասախոսների, ինչպես նաև ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Տեղի են ունեցել մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Հագուստի մոդելավորում» , «Հաշվապահական հաշվառում» և «Սպասարկման կազմակերպում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին: