Փետրվարի 20–23–ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց է իրականացնում Գյումրիի «Պրոգրես» բժշկական համալսարանի քոլեջում։
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարն է Արմենուհի Մհերյանը՝ ՀԵՀ, «Ֆինանսներ» ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Փորձագիտական խմբի անդամներն են՝ Հեղինե Գևորգյանը՝ ԵՊՀ Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիա, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, Գոհար Սարգսյանը՝ ԵՀԲՔ-ի կրթության որակի ապահովման պատասխանատու, Միլենա Միրզոյանը՝ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողուհի:
ՈԱԱԿ փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է Անահիտ Տերտերյանը՝ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան ուսումնական հաստատության ռեկտորի, փոխտնօրենների և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների և քոլեջի ստորաբաժանումների ղեկավարների և այլ աշխատակիցների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները ունեցել են հանդիպում–քննարկումներ ուսումնական հաստատության ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ, իրականացրել են դասալսումներ, ռեսուրսների դիտարկում:
Այսօր փորձագիտական խումբը գործընթացի շրջանակներում իրականացրել է մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Ատամնատեխնիկական գործ», «Դեղագործություն» և «Քույրական գործ» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ Գյումրիի «Պրոգրես» բժշկական համալսարանի քոլեջը հավատարմագրվում է առաջին անգամ՝ սեփական նախաձեռնությամբ։