Արտակարգ դրության պայմաններում ևս ՈԱԱԿ-ում աշխատանքային օրը մեկնարկում է կարճ ժողովով, որտեղ քննարկվում են ոլորտի խնդիրները և օրվա առաջնահերթությունները։
Այսօրվա ժողովի օրակարգում քոլեջներում և բուհերում հավատարմագրման գործընթացի կազմակերպումն էր։ Քննարկվեց, թե ինչպես ապահովել միջազգային փորձագետների մասնակցությունը առաջիկայում սպասվող ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացներին և հնարավոր է արդյոք վերանայել բուհեր այցելությունների ժամկետները։
Այս օրերին ՈԱԱԿ-ի հետ աշխատող միջազգային փորձագետներն առաջարկում են հետաձգել կամ չեղարկել իրենց այցելությունը Հայաստան։ Պատճառը ոչ միայն նոր կորոնավիրուսի համավարակն է, այլ նաև այն, որ փորձագետները զբաղված են իրենց բուհերում կրթական ծրագրերի վարանայմամբ և համապատասխանեցմամբ կրթության կազմակերպման նոր պայմաններին։
ՈԱԱԿ մասնագետները քննարկեցին նաև հեռավար կրթության պահանջներին հայաստանյան բուհերում կրթական ծրագրերի համապատասխանեցման հնարավորությունները և այդ գործընթացի որակի ապահովման խնդիրները։