Մարտի 22–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, աբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Մշտադիտարկման նպատակն էր դիտարկել ուսումնական հաստատությունում տեղի ունեցած բարելավման գործընթացները ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո։
Հանդիպումների ընթացքում քոլեջի ներկայացուցիչները շեշտադրել են հավատարմագրման գործընթացի ազդեցությունը և որակի ապահովման մշակույթի ձևավորման կարևորությունը ուսումնական հաստատության զարգացման և առաջընթացի ապահովման հարցերում: Փորձագիտական խորհրդատվությունները հիմք ընդունելով՝ քոլեջը բարելավումներ է իրականացրել, որոնք հանեգցրել են ուսանողների թվի կրկնակի աճին, օգնել են դիվերսիֆիկացնել ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները, նպաստել են նոր համագործակցությունների ձեռքբերմանը և որակի ապահովման գործիքակազմի կիրառմանը ուսումնական հաստատությունում։
Ներքին շահակիցների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են.
- պրակտիկ հմտություններ ձևավորող հանձնարարականների կարևորությունը,
- ուսումնական հաստատություն–պրակտիկ փորձառությամբ դասավանդողներ–աշխատաշուկա հարաբերությունները,
- կրթական ծրագրերի վերջնարդյունքներն ապահովելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի առկայությունը,
- որակի ապահովման մշակույթի ձևավորումը։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Նշենք, որ քոլեջի հավատարմագրումը տեղի է ունեցել 2021թ․: Քոլեջին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։