Մայիսի 8-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։
Առցանց նիստի ընթացքում հաստատվեց Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման կարգը նոր խմբագրությամբ։ Այնուհետև հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ հաստատվեց Հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից։
Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման նոր կարգը, ինչպես նաև հանձնաժողովի նոր կազմը կհրապարակվի առաջիկայում։