Ապրիլի 29-ին տեղի է ունեցել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) ընդհանուր վեհաժողովը։ Այն այս անգամ տեղի է ունեցել առցանց տիրույթում։
ENQA ընդհանուր վեհաժողովին մասնակցել են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։
Վեհաժողովի ընթացքում հաստատվել է ENQA ռազմավարությունը 2021-2025թթ․ համար։ Հիշեցնենք, որ փաստաթղթի նախնական տարբերակը քննարկվել և լրամշակվել էր 2019-ի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած վեհաժողովի ընթացքում։
ENQA անդամները քննարկել են նաև մի շարք այլ հարցեր։
Նշենք, որ ապրիլի 29-30-ին պետք է տեղի ունենար ENQA անդամ կառույցների ֆորումը։ Համավարակի պատճառով, սակայն, ֆորումը չեղարկվել է, իսկ ընդհանուր վեհաժողովը, որի շրջանակներում կայացվում են կառույցի գործունեությունը կանխորոշող որոշումներ, տեղի է ունեցել առցանց։
Լուսանկարում կադր է Ընդհանուր վեհաժողովի նախապատրաստական հանդիպումից