Օրերս «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցան մի շարք քննարկումներ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հետագա համագործակցության հաստատման նպատակով տեղի ունեցան քննարկումներ ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորների` Փենսիլվանիայի պետական համալսարանից Վալթեր Մքվեյի, Բուշան Ջայառաոյի և Քոնեքտիկուտի համալսարանից Գիլիեռմո Ռիսատտիի հետ:
Հաջորդ հանդիպումը Համաշխարհային բանկի և մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ էր: Քննարկվեց Համաշխարհային Բանկի նախաձեռնած հետազոտությունը` «Մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման ինքնագնահատում» թեմայով:
Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Վ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից եւ մի շարք այլ հաստատություններից: