Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր հանդիպում ունեցավ կրթության ապագա կառավարիչների հետ։ ԵՊԼՀ ուսանողները հանդիպման ընթացքում մատնանշեցին կրթության կազմակերպման և կառավարման ոլորտի իրենց հուզող խնդիրները՝ ներկայացնելով լուծման իրենց մոտեցումները։ Ծավալվեց մասնագիտական քննարկում կրթական համակարգի ներկայիս խնդիրների, դրանց պատճառների և լուծումների հնարավոր տարբերակների շուրջ։
Ուսանողներին ներկայացվեց «Ուսանողության ձայն» նախագիծը, որի շրջանակներում կարող են բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև վերապատրաստվելուց հետո կարող են ուսանող-փորձագետ դառնալ՝ մասնակցելով բուհերի արտաքին գնահատման գործընթացներին։ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կրթության ապագա կառավարիչներին տեղեկացրեց նաև ՈԱԱԿ-ում կարիերա ստեղծելու հնարավորությունների մասին՝ կոչ անելով համագործակցել։