ՈԱԱԿ-ում մայիսի 14-ին հյուրընկալվել էր Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը: Հադիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի:
ՈԱԱԿ արդյունավետ գործունեության համար շատ կարևոր է հասարակության կողմից կրթության ոլորտում «որակ» ասվածի ճիշտ ընկալումը, այնինչ այս դեպքում, Ա. Նավոյանի խոսքոերվ, ընկալման խնդիր ունենք անգամ մասնագիտական որոշ շրջանակներում։ Ըստ հյուրի, որակն ինքնանպատակ չէ, այն պետության ձեռքում կարող է լինել արդունավետության բարձրացման գործուն մեխանիզմ՝ երկրի կրթական համակարգի բարելավման համար:
Հավատարմագրումը պետք է պարտադիր լինի բոլոր ուսումնական հաստատությունների համար: «Այս պարագայում լիցենզավորման և հավատարմագրման պայմանների միջև որոշակի հավասարություն կարող է լինել: Լիցենզավորման դեպքում էլ պետք է լինեն որակի նախապայմաններ` թե ինչն ենք ուզում ստուգել»,- ասաց Ա.Նավոյանը և որպես օրինակ նշեց Հնդկաստանի փորձը:
Նա նաև նշեց, որ բոլոր այս խնդիրների լուծման ճանապարհին պետությունը պետք է առաջնորդվի կրթական համակարգի զարգացման հստակ ռազմավարությամբ, որում հաշվի կառնվեն երկրի սոցիալ-տնտեսական իրողությունները:
Հանդիպման ավարտին կողմերը համաձայնություն ձեռք բերեցին հետագա համագործակցության վերաբերյալ: