Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ երրորդ հանդիպումը դասախոսների հետ: Դասախոսների հետ հանդիպումների նպատակը քննարկումների արդյունքում իրենց աշխատանքը և արդյունքները հետազոտող դասախոսներին բացահայտելը և լավագույն փորձը վեր հանելն է, ինչպես նաև փորձագիտական բազան համալրելը:
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները ներկայացրեցին փորձագետի աշխատանքը, առանձնահատկությունները: Հանդիպման մասնակիցներին առաջարկվեց ընդգրկվել ՈԱԱԿ փորձագիտական բազայում և առաջիկայում մասնակցել փորձագետների համար նախատեսված դասընթացներին:
Քննարկվեց, թե ինչպես են հանդիպման մասնակից դասախոսներն ուսումնասիրում իրենց աշխատանքը և գնահատում արդյունավետությունը, ինչպես են ապահովում սահմանված վերջնարդյունքները: Անդրադարձ կատարվեց նաև հարցին, թե ինչպես դասախոսները կարող են հանրայնացնել և տարածել իրենց լավագույն փորձը, ինչպես կարող է նրանց այդ հարցում աջակցել ՈԱԱԿ-ը: