Բոլոնիայի հետամուտ խմբի Որակի ապահովման թեմատիկ խմբի IMINQA աշխատակազմի շարժունության ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման գործընթացներին հաջորդեց Իտալական համալսարանների և հետազոտական կազմակերպությունների գնահատման ազգային կազմակերպության (ANVUR) հետ համագործակցության հուշագրի կնքումը։
Շարունակելով փոխգործակցությունը՝ կառույցները կիրականացնեն․
- կրթության որակի ապահովման ոլորտում համատեղ թեմատիկ վերլուծություններ և հետազոտություններ,
- կրթական ծրագրերի համատեղ գնահատումներ,
- հավատարմագրման գործընթացներում ներգրավված արտաքին փորձագետների փոխանակում և այլն։