Մայիսի 5-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Հայկական բժշկական ինստիտուտի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցը հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ինստիտուտի բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայկական բժշկական ինստիտուտին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: