Դեկտեմբերի 4-ին ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում կայացավ հանդիպում ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ տիկին Քրիստինա Ծատուրյանի հետ։
Շնորհավորելով ՈԱԱԿ աշխատակիցներին հիմնադրամի 15-ամյակի կապակցությամբ՝ տիկին Ծատուրյանը նշեց․ «ՈԱԱԿ-ի դերը մեծ է մեր երկրում որակի ապահովման համակարգի ներդրման և կայացման գործում։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամը կուտակել է փորձ, գիտի կրթության ոլորտի մարտահրավերները և անհրաժեշտ գործընթացները, որոնք հանգեցնում են բարեփոխումների։ Շնորհավորում եմ և մաղթում բարեփոխումներով ու հաջողություններով լի բազում 15 տարիներ»։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդգծեց՝ ապագայում փորձելու ենք շարունակական բարելավումը փոխակերպել շարունակական հաջողությունների։
Նշենք, որ ՈԱԱԿ 15-ամյակի կապակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ հանդիպմամբ մեկնարկում ենք միջոցառումների շարքը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով ՄԿՈւ համաժողովը: