Հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը բուհի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և Հաայստանում ֆրանսիական համալսարանի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
ՈԱԱԿ-ի կողմից շնորհված հավատարմագրումները միջազգայնորեն ճանաչելի են։ Հավատարմագրված բուհերի մասին տվյալները հասանելի են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազայում (DEQAR)։
Նշենք՝ ՀՖՀ-ում ՈԱԱԿ-ը և Ֆրանսիայի Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհուրդը (HCERES) համատեղ հավատարմագրման գործընթաց են իրականացրել։