«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն աշխատանքային այցով Վրաստանում գտնվելիս հանդիպում է ունեցել Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի տնօրեն Թամար Սանիկիձեի հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Թոփչյանը ներկայացրել է կրթության որակի ապահովման, մասնագիտական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման հայաստանյան փորձը: Տիկին Սանիկիձեն իր հերթին ներկայացրել է ոլորտում առկա վրաստանյան փորձը:
Կողմերը քննարկել են երկու գործակալությունների համագործակցության հեռանկարները:
Հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կրթության որակի ապահովման ազգային կենտրոնների տնօրենները պայմանավորվել են համագործակցել փորձագետների փոխանակման, տարբեր փոխանակման ծրագրերի, քաղաքականության մշակման մակարդակում, ինչպես նաև քայլեր կձեռնարկվեն համատեղ հավատարմագրումներ իրականացնելու ուղղությամբ: