Մարտի 18-ին տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի խորհրդատվական խմբի (BFUG) որակի ապահովման թեմատիկ C խմբի (TPG C) երկրորդ առցանց հանդիպումը, որը վարեց ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։ Հանդիպման օրակարգում ընդգրկված էին մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝
- ESG ( Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշների և ուղենիշների) վերանայման ընթացքը,
- Որակի ապահովման թեմատիկ խմբերի գործողությունների պլանների ներկայացումը,
- BFUG հանդիպման արդյունքների քննարկումը։
Նշենք, որ 2025-2027թթ․ Հայաստանը համանախագահում է Որակի ապահովման թեմատիկ C խումբը՝ Ֆրանսիայի և Ռումինիայի հետ միասին։ Հայաստանը խմբում ներկայացնում է ՈԱԱԿ-ը՝ ի դեմս Վարդուհի Գյուլազյանի։
Հանդիպման ընթացքում Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց Որակի ապահովման թեմատիկ C խմբի աշխատանքային պլանը 2025-2027 թվականների համար։
Առաջիկա 3 տարիներին խմբի աշխատանքային առաջնահերթություններն են լինելու․
- ESG-ի իրականացում և բարելավում,
- Միջսահմանային որակի ապահովում (Cross-border QA),
- Տրանսազգային կրթության (TNE) որակի ապահովում,
- Համատեղ ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման հստակեցում,
- Եվրոպական համալսարանների դաշինքների որակի ապահովում,
- Որակի մշակույթի բարելավում։
Հանդիպումն ամփոփվեց հետագա գործողությունների քննարկմամբ և պլանավորմամբ։