Մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներն են քննարկել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Լեմկա Իզմայլովան: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին հանդիպում ունենալ Մոսկվայում` համագործակցության եզրերը հստակեցնելու և ծրագրեր մշակելու համար:
Պարոն Թոփչյանի և տիկին Իզմայլովայի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-29-ին Բուդապեշտում կայացած Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամների ֆորումի շրջանակներում: