Համատեղ հավատարմագրումների համաեվրոպական փորձը, առկա խնդիրները և ձեռքբերումներն են քննարկվել մայիսի 29-ին Կիպրոսում տեղի ունեցած համաժողովում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։
Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի անդամներն ամփոփել են համատեղ հավատարմագրումների եվրոպական փորձը, դուրս են բերել առկա խնդիրներն ու խոչընդոտները։ Գործնականում քննարկել են համատեղ հավատարմագրումների մի շարք դեպքեր։ Նպատակն է ձևավորել համաեվրոպական ընդհանուր քաղաքականություն համատեղ հավատարմագրումների համար։