Արվեստի և սպորտի ոլորտում գործնական գնահատումը մեծամասամբ ենթադրում է երաժշտական ու թատերական բեմադրություններ, ցուցահանդեսներ, սպորտային հնարքների գործնական ցուցադրություն և ոչ միայն։ Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կարիք է առաջացել գործնական գնահատման այլընտրանքային մոտեցումներ կիրառել, որոնք կերաշխավորեն սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը։
ՈԱԱԿ-ը, համադրելով իր միջազգային գործընկերների և հայաստանյան շահակիցների փորձը՝ առաջարկում է որոշ ուղենիշներ, որոնք կիրառելի են արվեստի և սպորտի ոլորտի բուհերի համար։
Ուղենիշները հասանելի են հետևյալ հղման ներքո։