Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցում է դեկտեմբերի 12-13-ին Աթենքում ընթացող «Հեռաուսուցման սոցիալական կողմը. թիրախավորելով մարտահրավերներն որակի ապահովման միջոցով» թեմայով համաժողովին: Միջոցառման կազմակերպիչներն են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) և Որակի ապահովման և հավատարմագրման հելլենական գործակալությունը (HQA):
Միջոցառման մասնակիցները զեկույցների, կլոր սեղանների ու սեկցիոն նիստերի միջոցով քննարկելու են հեռավար ուսուցման նկատմամբ վստահության հարցը որակի ապահովման տեսանկյունից, թվային բարձրագույն կրթության որակի ապահովման մարտահրավերները, հեռավար ուսուցման հասանելիությունը և սոցիալական ուղղվածությունը:
Կներկայացվի նաև TeSLA ծրագիրը, որն ուսումնական հաստատություններին էլեկտրոնային միջավայրում կրթական գործընթացների գնահատման վստահելի համակարգ է առաջարկում: