Ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության փոխճանաչման հարցերն էին հոկտեմբերի 25-26-ին Թբիլիսիում Վերապատրաստումների եվրոպական հիմնադրամի (ETF), ԵՄ և Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպած համաժողովի ուշադրության կենտրոնում։
Միջոցառման ընթացքում աշխատուժի շարժունության համատեքստում կրթության փոխճանաչման խնդիրները քննարկելուց բացի ներկայացվել է նաև ոլորտում ԵՄ փորձը։
Երկօրյա համաժողովին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների, ԵՄ, ԵԽ, ETF-ի և այլ շահակից կազմակերպությունների փորձագետներ և պաշտոնյաներ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ներկայացրել է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը։
Համաժողովի արդյունքում մասնակից երկրները տվյալ ոլորտներում դուրս են բերել առաջնահերթություններն իրենց երկրների համար։ ՈԱԱԿ ներկայացուցչի աշխատանքի շնորհիվ քննարկվող տիրույթների առաջնահերթությունների թվում են դասվել նաև որակի ապահովման խնդիրները։