Մայիսի 30-31-ին Լիոնում տեղի ունեցավ «Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) ծրագրի շահակիցների համաժողովը՝ նվիրված որակի ներքին և արտաքին ապահովմանը:
Համաժողովին մասնակցում էին նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ-ում C3QA ծրագրի համակարգող Լիլիթ Պիպոյանը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովմանը եվրոպական երկրներում, ներկայացվել է որակի ապահովման գործիքակազմի կիրառման տարբեր երկրների փորձը: ՈԱԱԿ ներկայացուցիչները զեկույցի և աշխատաժողովի միջոցով ներկայացրել են Հայաստանի փորձը ինչպես որակի ապահովման գործիքակազմի կիրառման, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշների և ուղենիշների տեսանկյունից: Որպես լավագույն փորձ՝ ներկայացվել է նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) ՈԱԱԿ-ի անդամակցության գործընթացը և արդյունքները: