Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր հանդիպում ունեցավ ԵՊՀ և ԵՊԼՀ կրթության կառավարման բաժինների ուսանողների հետ։
Պարոն Թոփչյանն ուսանողների հետ քննարկեց, թե որոնք են կրթական համակարգի արդիական խնդիրները նրանց տեսանկյունից, ինչ լուծում են նրանք առաջարկում այդ խնդիրների համար։
Ուսանողները շեշտեցին ուսաման ընթացքում պրակտիկ հմտությունների ձևավորման կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց նաև նրանց ավարտական թեզերի թեմաներին, դրանց կիրառական նշանակությանը։
Բազմակողմանիորեն քննարկվեց, թե ինչն է մոտիվացնում ուսանողին, ինչ գործոններ են հարկավոր արդյունավետ կրթության համար։ Ուսանողներն իրենց տեսակետը ներկայացրեցին նաև հարցի վերաբերյալ, թե ինչպիսին պետք է լինի կրթությունը, արդյոք պետք է ուղղված լինի բոլորին, թե միայն տաղանդավորներին, ինչպիսին են գործող մասնագիտության կրթական ծրագրերը և ինչ փոփոխությունների կարիք են տեսնում։ Կարևորվեց, որ բուհերում ՄԿԾ-ների համար պատասխանատու մասնագետներ լինեն։
Պարոն Թոփչյանը ապագա կրթության կառավարիչներին ներկայացրեց նաև ՈԱԱԿ-ը որպես գործատու, Կենտրոնում պրակտիկայի, մասնագիտական զարգացման և կարիերայի հնարավորությունները։