Հուվարի 24-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Կրթության միջազգային օր։ Կրթությունը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր հասարակության առաջընթացի համար: Եվ ՈԱԱԿ-ն այսօր հպարտությամբ ընդգծում է իր 15-ամյա նվիրումը կրթության որակի բարելավմանը և ՀՀ-ում շնորհված որակավորումների միջազգային ճանաչմանը։ ՈԱԱԿ-ի կողմից շնորհված միջազգային հավատարմագրումը կամուրջ է, որը կապում է մեզ և աշխարհը, նպաստում, որ մեր կրթությունն աշխարհում ունենա հեղինակություն և ճանաչում:
Կրթության որակի ապահովումը նախ և առաջ խոստում է ուսանողներին, դասախոսներին, գործատուներին շնորհված որակավորումների ճանաչված և պահանջված լինելու մասին ոչ միայն մեր երկրում, այլ նաև միջազգային ասպարեզում: Այս վստահությունը մասնագիտական աճը խրախուսելու և տնտեսության զարգացման գրավականն է: ՈԱԱԿ-ը խրախուսում է նորարար, ոգեշնչող և ներառական կրթական միջավայրի ապահովումը մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Մտքում ունենալով կրթության ապագայի տեսլականը՝ միասին հաղթահարենք մարտահրավերները, լինենք նորարար ուսուցման մեջ, ոգեշնչենք ուսանողներին լինել ստեղծագործող և շարունակ աճել մասնագիտորեն. կայուն զարգացման գրավականը որակյալ և արդիական կրթությունն է:
Կրթության միջազգային օրը վերահաստատում ենք մեր նվիրվածությունը կրթության որակի ապահովմանը:
Շարունակենք քայլել որակի ճանապարհով միասին...