ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների հավատարմագրման մասին որոշումներում սահմանել է, որ այդ բարձրագույն ուսումնական հաստատությունները իրենց կողմից իրականացվող կրթական ծրագրերի ներքին աուդիտ պետք է իրականացնեն՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ կրթական ծրագրերի ներքին աուդիտի արդյունքները դիտարկվելու են բուհերի մշտադիտարկման և հաջորդ վերահավատարմագրման շրջանակներում։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բուհերի Թերությունների վերացման ծրագրերի հաշվետվությունները։
Նշենք՝ ըստ Հավատարմագրման կարգի․
- Հավատարմագրում ստացած բուհերը պարտավոր են երկու տարին մեկ անգամ իրականացնել ինստիտուցիոնալ ներքին գնահատում:
- Պայմանական հավատարմագրում ստացած հաստատությունները պարտավոր են վեց ամիսը մեկ անգամ ՈԱԱԿ-ին ներկայացնել գրավոր հաշվետվություն իրականացված բարելավումների վերաբերյալ: