Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Ռուսական Ռեգիստրի (Russian Register) հետ համատեղ իրականացնում է «Կառավարում» կրթական ծրագրի հավատարմագրում Ն․Փ․ Օգարյովի անվան ազգային հետազոտական պետական համալսարանում:
ՈԱԱԿ-ը որպես միջազգային փորձագետներ գործընթացում ներգրավել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանին և «Տեղական ժողովրդավարության դպրոցի» համահիմնադիր, գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանին:
Փորձագետները ուսումնասիրել են հաստատության կողմից տրամադրված ինքնավերլուծությունը, դուրս են բերել հարցադրումներ, ներքին քննարկումների ընթացքում պատրաստվել հունիսի 7–10–ին նախատեսված փորձագիտական առցանց այցին: Փորձաքննության արդյունքները կզետեղվեն փորձագիտական զեկույցում:
Ծրագրային հավատարմագրման գործընթացից հետո ՈԱԱԿ–ը Ռուսական Ռեգիստրին ներկայացնելու է իր դիտարկումները եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին (ESG) համապատասխանության վերաբերյալ: