Erasmus+ Jean Monnet ծրագրի շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Ռուսական ռեգիստրի հետ համատեղ իրականացրել է Ն․Փ․ Օգարյովի անվան ազգային հետազոտական պետական համալսարանի «Կառավարում» կրթական ծրագրի հավատարմագրում։ Գործընթացում ներգրավվել են ՈԱԱԿ փորձագետները։
Հունիսի 28-ին Ռուսական ռեգիստրի հավատարմագրման հանձնաժողովը որոշում կայացրեց՝ շնորհելով ծրագրային հավատարմագրում 5 տարի ժամկետով։ Հանձնաժողովի նիստին մասնակցել են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ու Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
ՈԱԱԿ մասնագետների կողմից դիտարկվել է Ռուսական ռեգիստրի կողմից իրականացվող հավատարմագրման գործընթացը Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին (ESG) համապատասխանության տեսանկյունից։ Նիստի ընթացքում ներկայացվել են ուսումնասիրման նախնական արդյունքները, իսկ առաջիկայում կկազմվի արդյունքներն ամփոփող զեկույց։
ՈԱԱԿ-ը և Ռուսական ռեգիստրը նախատեսում են շարունակել համագործակցությունը կրթական ծրագրերի հավատարմագրման ուղղությամբ։