Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը որակի ներքին ապահովման համակարգի և մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկում իրականացրեց այս անգամ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ղեկավար կազմի, կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության ներկայացուցիչների հետ: Ինչպես նաև Կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ քննարկվեցին ուսումնասիրվող «Տարրական մանակավարժություն և մեթոդիկա» և «Կրթության կառավարում» մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված գործընթացները:
Շահակիցների հետ քննարկվեցին հետևյալ հարցերը.
- կրթական ծրագրերի բարելավման ընթացքը և առկա մարտահրավերները,
- ուսումնառության, դասավանդման և գնահատման մեթոդների ընտրությունը և դրանց կապը վերջնարդյունքների ապահովման հետ,
- բուհ-աշխատաշուկա համագործակցության միտումները և շրջանավարտների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորումը,
- հետազոտահենք առաջադրանքների իրականացումը և դասախոսական կազմի իրականացրած հետազոտությունների արդյունքների ներդրումն ուսումնառության գործընթացում:
ՈԱԱԿ-ը, ծրագրային հավատարմագրումներին ընդառաջ, շարունակում է իրականացնել մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտրակումներ՝ նպաստելով դրանց շարունակական լավարկմանը։
Հաջորդ շաբաթվա ընթացքում կրթական ծրագրերի մշտադիտարկում տեղի կունենա Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: