Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) հոկտեմբերի 4-ից մեկնարկել է փորձագետների վերապատրաստման հերթական եռօրյա դասընթացը։ Վերապատրաստման նպատակն է ՄԿՈւ հաստատությունների հավատարմագրման գործընթացում ներգրավել փորձագետների, ովքեր կիրականացնեն անկախ, անկողմնակալ և հիմնավորված արտաքին գնահատում։
Վերապատաստման առաջին օրը կրթական ծրագիրը ներկայացվեց որպես մասնագետ պատրաստելու ռազմավարություն։ Մասնակիցների հետ դուրս բերվեցին այն հիմնական սկզբունքները, որոնք անհրաժեշտ են մշակելու այնպիսի կրթական ծրագիր, որի արդյունքում հնարավոր է ձևավորել ոչ միայն զարգացած մարդ, այլև՝ զարգացած մասնագետ։
Վերապատրաստման առաջին օրը ամփոփվեց գործնական աշխատանքով։ Երկրորդ օրվա ընթացքում մասնակիցներն իրականացրին պայմանական ուսումնական հաստատության արտաքին գնահատում, «Փորձագիտական այց» դերային խաղերի միջոցով ֆոկուս-խմբային հանդիպումներ ունեցան ուսանողների հետ, որի նպատակն էր դուրս բերել այնպիսի տեղեկատվություն, որը կհաստատեր կամ կժխտեր դասընթացի մասնակիցների կողմից նախօրոք դուրս բերված հիպոթեզները։
Հաջորդիվ մասնակիցները ֆոկուս խմբային հանդիպումներ կունենան դասախոսական անձնակազմի հետ, կներկայացնեն իրենց հիմնական եզրակացություններն դուրս բերած հիպոթեզների վերաբերյալ և կծանոթանան փորձագիտական աշխատանքի հիմնական սկզբունքներին և փուլերին։