Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի կունենա ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացմանը նվիրված հերթական առցանց հանդիպումը։ Պարբերաբար կազմակերպվող թեմատիկ հանդիպումների նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև երկխոսություն ձևավորել ՄԿԾ-ների բարելավման գործընթացում ունեցած հաջողված փորձերի ներկայացման և տարածման միջոցով:
Առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
- «Ստոմատոլոգիա» ՄԿԾ-ի բարելավում՝ առարկայական ծրագրերի համահնչեցում և ուսումնական պլանի նոր քարտեզագրում: Թեմայի մասին կխոսեն Հայկական բժշկական ինստիտուտից բ․գ․թ․, դոցենտ, Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գոհար Մկրտչյանը, բ․գ․թ․, Ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լիանա Պապայանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի պատասխանատու Լիան Կարապետյանը:
- Ինտեգրված գործնական դաս՝ Զբոսաշրջության սոցիալ-տնտեսական, մշակութային, բնապահպանական և քաղաքական նշանակությունը: Թեման կներկայացնեն Շիրակի պետական համալսարանից աշխ.գ.թ., դոցենտ, Սերվիս կրթական ծրագրի պատասխանատու Անահիտ Վալեսյանը, աշխ.գ.թ., դոցենտ, Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դասախոս Աիդա Ամազարյանը և նույն ամբիոնի դասախոս Քաջիկ Հարությունյանը:
Հանդիպման ավարտին տեղի կունենա հարց ու պատասխան և կծավալվի մասնագիտական քննարկում:
Հանդիպմանը կարող են մասնակցել բուհերի ՄԿԾ պատասխանատուներ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ և ՈԱ պատասխանատուներ։
Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվել կարող եք՝ անցնելով Zoom հղումով: