«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը շարունակում է պատրաստվել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) անդամակցությանը:
«Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի հզորացում» թվինինգ ծրագրի շրջանակներում ապրիլի 26-28-ը ՈԱԱԿ-ում տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվի Էստոնիայի մասնագիտական կրթության որակի գործակալության և Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի լավագույն փորձը:
ՈԱԱԿ աշխատակազմին եվրոպական փորձը ներկայացնում են Էստոնիայի մասնագիտական կրթության որակի գործակալության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մաիկի Ուդամը, Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) գնահատման խորհրդատու Մարիա-Լիզա Սաարիլամին և «Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի հզորացում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Կարլ Հոլմը:
Նշենք, որ ՈԱԱԿ-ը 2009-ից ENQA նախնական անդամ է, իսկ 2016-ի սկզբին դիմել է լիիրավ անդամակցության համար: