«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի հայաստանյան տասը բուհերի հավատարմագրման վերաբերյալ:
Հավատարմագրման գործընթացի ամփոփիչ փուլ են հասել ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՊՃՀ-ն, ԵրՃՇՊՀ-ն, ԵՊԼՀ-ն, ԵՊԿ-ն, ՀԱԱՀ-ը, Գլաձոր համալսարանըև Հյուսիսային համալսարանը:
Հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել. hավատարմագրել, պայմանական հավատարմագրել, չհավատարմագրել:
Հավատարմագրումը նշանակումէ, որ բուհը թույլատրելինվազագույնիցբարձր որակէապահովում: Այսդեպքումբուհըհավատարմագրվումէ 6 տարովևհնարավորությունէստանումխորհրդատվություններիմիջոցովէլավելիորակյալգործունեությունծավալել:Հավատարմագրվածբուհերը, ըստ միջազգային պրակտիկայի, ամեն տարի պետք է ներքին վերլուծություն կատարեն, իսկ երեք տարի անց`աուդիտ`հասկանալու` արդյո՞ք բարելավման պլանը ճիշտ ու արդյունավետ են իրականացնում:
Պայմանականհավատարմագրումը նշանակումէ, որխնդիրներկանևնշվածժամանակահատվածումդրանքպետքէվերացվեն: Եթեխնդիրներըշատենևլուրջ, բուհինհատկացվումէերկուտարիդրանքշտկելուհամար: Իսկոչհրատապլուծումպահանջողխնդիրներիդեպքումբուհըպայմանականհավատարմագրումէստանումչորստարով:
Պայմանական հավատարմագրման դեպքում բուհը վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում ՈԱԱԿ-ին իր կատարած աշխատանքների մասին:
Մերժման դեպքում բուհը միայն փորձագետների մատնանշած խնդիրները լուծելուց հետո կարող է նորից դիմել հավատարմագրում անցնելու համար:
Հավատարմագրման նպատակն է որոշել թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: