Հայաստանյան և միջազգային մասնագետներն այսօր շարունակեցին քննարկել ուսուցման որակի արդյունավետության խնդիրները և ապահովման մեթոդները:
Հայաստանի ամերիկյան համալսարանում իր աշխատանքները շարունակեց «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով խորհրդաժողովը:
Հայաստանյան և միջազգային մասնագետներն այսօր շարունակեցին քննարկել ուսուցման որակի արդյունավետության խնդիրները և ապահովման մեթոդները:
Հայաստանի ամերիկյան համալսարանում իր աշխատանքները շարունակեց «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի երկրորդ օրվա մեկնարկին ներկաներին ողջույնի խոսք հղեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը: Արդյունավետ ուսուցման համար նա կարևորեց, որ բուհում ուսանողներն ստանան աշխատաշուկայում կիրառելի գիտելիքներ, հետազոտությունները լինեն գործնական՝ հիմնված գործատուների պահանջների վրա, ինչպես նաև դասախոս-ուսանող կապն ամուր լինի և դասախոսը հասանելի լինի ուսանողի համար:
Այնուհետև միջոցառման մասնակիցները գործնական փորձի օրինակով քննարկեցին ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիներն որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից: Ուսանողների առաջադիմության չափման, դասավանդման արդյունավետության և կրթության որակի ապահովման իրենց փորձը սեկցիոն նիստերում ներկայացրեցին Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական, Սևծովյան միջազգային, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայ-ռուսական սլավոնական, Երևանի պետական լեզվահասարակագիտական և այլ համալսարանների դասախոսները:
Միջոցառման ավարտին համաժողովի մասնակիցներն ամփոփեցին երկօրյա խորհրդաժողովի արդյունքները՝ հատկապես կարևորելով միջազգային մակարդակով փորձի փոխանակման հնարավորությունը և որակի ապահովմանը նվիրված միջոցառումների շարունակական լինելը:
Նշենք, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն արդեն 6-րդ անգամ է մեկ հարկի տակ միավորում դասախոսներին, ուսանողներին, կրթության կառավարիչներին և գործատուներին՝ երկխոսության, քննարկումների և փորձի փոխանակման հնարավորություն ստեղծելով:
«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումի գործընկերներն են Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագիրը, որի համակարգողն է ՀՊՄՀ-ն:
Միջոցառման ինֆորմացիոն հովանավորներն են «Արարատ» հեռուստաընկերությունը, «Լրատվական ռադիո»-ն (FM 106.5), «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Orer.am լրատվական կայքը: