ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը մեկնարկել է ուսանող-փորձագետների պատրաստման 2023 թ․-ի վերջին դասընթացը։ Դասընթացին մասնակցում են ուսանողներ Երևանում և մարզերում գործող մասնագիտական ուսումնական հաստատություններից։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց․
- որակի ապահովման գործընթացներին,
- հավատարմագրման գործընթացում ուսանողների ներգրավման առանձնահատկություններին,
- կարողունակ շրջանավարտների պատրաստման կարևորությանը,
- ռեսուրսների և ժամանակին համահունչ կրթական ծրագրերի թարմացմանը։
Առաջիկա հանդիպումներին ուսանողները կծանոթանան հավատարմագրման փուլերին ու պրակտիկ միջավայրում փորձառություն ձեռք կբերեն հետագայում հավատարմագրման գործընթացներում կիրառելու նպատակով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում։