SMARTI ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 6-8 ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ–ը մասնակցեց կարողությունների զարգացման դասընթացներին Գորիսի պետական համալսարանում։ Հանդիպումների ընթացքում կոնսորցիումի անդամ ուսումնական հաստատութունները և կազմակերպությսունները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները, կիսվեցին անգլերենով դասավանդման կենտրոններ ստեղծելու իրենց փորձառությամբ, ծանոթացան անգլերենով դասավանդման լավագույն փորձին, քննարկեցին առարկայական կրեդիտների բաշխման մեխանիզմները և պլանավորեցին ծրագրով նախատեսված հետագա անելիքները։ Հանդիպման ընթացքում մասնակից կազմակերպությունները և բուհերը շեշտադրեցին, որ ծրագրի նպատակը պարզապես անգլերեն լեզվի դասավանդումը չէ, այլ անգլերենով մասնագիտական առարկաների դասավանդումը և դրա միջոցով կարողությունների զարգացումը։
SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագիրը իրականացվում է Եվրամիության աջակցությամբ Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է կոնսորցիումի անդամների կարողությունների զարգացման միջոցով խթանելու կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով: Հիշեցնենք՝ ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ–ը ապահովում է ծրագրի որակի ապահովման ռազմավարությունը՝ կոնսորցիումի անդամ կազմակերպությունների հետ միասին, որի շրջանակներում համդիպում էր կայացել հոկտեմբերի 5-ին։