Եվրամիության Էրազմուս+ SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի շրջանակներում Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանում ապրիլի 3-ից 12-ը տեղի ունեցավ Ուսումնական գործընթացում անգլերենը՝ որպես դասավանդման գործիք (EMI) կիրառելուն նվիրված վերապատրաստում, որին մասնակցեց ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Վերապատրաստման ընթացքում կոնսորցիումի անդամ հաստատությունները քննարկեցին․
- անգլերենով դասավանդվող EMI մոդուլների մշակման մեթոդաբանությունը,
- դասի պլանի և մոդուլների վերջնարդյուքնների համահնչեցման հարցերը,
- ուսանողակենտրոն ուսուցման մոտեցումները,
- խնդիրների և դեպքերի վրա հիմնված ուսումնառության առանձնահատկությունները,
- ուսանողների գնահատման և հետադարձ կապի ապահովման կարևորությունը,
- EMI կենտրոնների և առաջարկվող մոդուլների որակի ապահովման հիմնահարցերը։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները մշակեցին EMI կենտրոնների կողմից դասավանդվող մոդուլների և դասապլանների նախագծային տարբերակները, որոնք կվերամշակվեն և կփորձարկվեն առաջիկա ամիսներին։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Ռիգայի տեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ իրականացնում է SMARTI ծրագրի որակի ապահովումը, ինչը ներառում է ինչպես իրականացվող միջոցառումների, այնպես էլ EMI կենտրոնների և դասավանդվող մոդուլների գնահատումը շարունակական բարելավման խթանման նպատակով։
SMARTI ծրագրի առաջիկա զարգացումներին կարող եք հետևել նաև ծրագրի պաշտոնական կայքում։