Հուլիսի 24-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Երևանի «Գլաձոր» համալսարանի և Եվրոպական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումներն էին։
Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով են իրատեսական հաստատությունների կողմից ներկայացված բարելավման ծրագրերը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Երևանի «Գլաձոր» համալսարանին և Եվրոպական համալսարանին շնորհվեցին ինստիտուցիոնալ հավատարմագրումներ 4 տարի ժամկետով: