Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի, Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի և Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրումներն էին։
Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով են իրատեսական քոլեջների բարելավման ծրագրերը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի, Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի և Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջներին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: