Հոկտեմբերի 10–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Մեսրոպ Մաշտոց համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ պայմանական 2 տարի ժամկետով։