Սեպտեմբերի 15–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 2 տարի ժամկետով։
Սա բուհի երկրորդ հավատարմագրումն է, առաջինը տեղի է ունեցել 2016թ, որի ժամանակ բուհը ստացել է ինստիտոիցիոնալ հավատարամագրում 4 տարի ժամկետով։