Հոկտեմբերի 16–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը, ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։