Նոյեմբերի 29–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 6 տարի ժամկետով։