Հունիսի 14–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական բուհի բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։
Նշենք՝ սա բուհի երկրորդ հավատարմագրումն է, առաջինը տեղի է ունեցել 2016թ, որի ժամանակ բուհը ստացել է ինստիտոիցիոնալ հավատարամագրում 4 տարի ժամկետով։