Հունիսի 14–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական քոլեջի բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։
Նշենք՝ սա քոլեջի առաջին հավատարմագրումն է։