Ապրիլի 14–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Երևանի պետական հումանիտար քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը, ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի պետական հումանիտար քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով։