Ապրիլի 22–ին կայացավ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստը։ Նիստի օրակարգում էր Երևանի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշման կայացումը։ Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ հաստատության ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական բուհի բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 6 տարի ժամկետով:
Հիշեցնենք ՝ Երևանի պետական համալսարանը առաջին անգամ հավատարմագրվել էր 2015թ․՝ 6 տարի ժամկետով։ Սա ԵՊՀ–ի երկրորդ հավատարմագրումն է։