Մայիսի 22–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը, ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 2 տարի ժամկետով։