Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ ՈԱԱԿ-ի նախկին և ներկա աշխատակիցների հանդիպումը։ Նպատակն էր երկխոսության և համագործակցության հարթակ ստեղծել ՈԱԱԿ-ականների միջև: ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը կարևորեց նման հանդիպումների կազմակերպումը, քանի որ իր խոսքով ՝ «սերունդները միմյանց հասկանալու խնդիր ունեն և սա շատ լավ հնարավորություն է նրանց միջև նոր կապեր ստեղծելու, առկա կապերը ամրապնդելու համար»։ Ներկաները հավելեցին՝ ՈԱԱԿ-ում միշտ եղել է աշխատանքային, կառուցողական մթնոլորտ, որը չեզոքացրել է սերունդների միջև առկա խնդիրները և ստեղծել է արդյունավետ համագործակցության միջավայր։
Շուրջ 13 տարի ՈԱԱԿ-ը, բացի կրթության որակի ապահովումից, պատրաստում է նաև պրոֆեսիոնալ կադրեր․ ՈԱԱԿ-ի նախկին աշխատակիցներն այժմ զբաղեցնում են ավելի բարձր պաշտոններ և շարունակում են նպաստել կրթության որակի բարելավմանը Հայաստանում։
Ռ․Թոփչյանը նկատեց՝ ՈԱԱԿ-ի գործունեության 13 տարիների ընթացքում կառույցում միշտ աշխատել են սրտացավ և պատասխանատու մարդիկ․ նրանք պատրաստ են եղել սովորելուն, փոփոխություններին, կառուցողական քննադատությանը, նորարարություններին, որը միմիայն իր նպաստն է բերել կառույցին։ Միջոցառման ավարտին ՈԱԱԿ-անները բարեմաղթանքներ հղեցին միմյանց՝ մաղթելով որակի մշակույթի շարունակական տարածում և ամրապնդում։