Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, կարևորելով մասնագիտական կրթական ծրագերի որակի շարունական բարելավումը, բուհերին ծրագրային գնահատմանն ու առաջիկա հավատարմագրմանը պատրաստելը, այսօր ծրագրային մշտադիտարկում է իրականացրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Դիտարկման առանցքում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիրն էր:
Դիտարկվող կրթական ծրագրերն ընտրվում են՝ հաշվի առնելով ՀՀ առաջնահերթությունները և տարածաշրջանայնին կարիքները: Նպատակն է դիտարկել տվյալ կրթական ծրագրով սովորողների դասավանդման և ուսումնառության գործընթացները, մասնագետների պատրաստման ընթացքը, գործնական հմտությունների և կարողությունների զարգացումը ուսումնառողների մոտ: Ուշադրության կենտրոնում են նաև կրթական ծրագրերի որակի ապահովման և տվյալների հավաքագրման գործընթացները:
Առցանց մշտադիտարկմանը ՈԱԱԿ մասնագետները հանդիպումներ ունեցան ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատարի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ղեկավարի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, որակի ապահովման բաժնի պատասխանատուների հետ։ Մշտադիտարկման ավարտին բուհի ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում ամփոփվեցին հիմնական արդյունքները, բացահայտված խնդիրները և բարելավման հիմնական ուղղությունները։