Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հերթական հանդիպումն ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Հանդիպման սկզբում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում՝ մատնանշելով դրա նշանակությունը մեր կրթական համակարգի համար։
Այնուհետև ՈԱԱԿ-ի և բուհերի ներկայացուցիչները քննարկեցին ծրագրային հավատարմագրման մոտեցումները։ ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի պետ Անուշավան Մակարյանը ներկայացրեց մասնագիտության կրթական ծրագրերի և դրանք իրականացնող բուհերի նախնական խմբավորումն, ըստ որի ծրագրային հավատարմագրումը պետք է իրականացվի։ Մասնակիցները պայմանավորվեցին, որ նախնական խմբավորումը կուղարկվի բուհերին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք վերախմբավորեն իրենց մասնագիտության կրթական ծրագրերը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հաջորդ հանդիպման ժամանակացույցի վերաբերյալ։